Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

2020 թ. մա­յի­սի 9-ին հայ ժո­ղո­վուր­դը Ե­ռա­տոն չու­ներ

2020 թ. մա­յի­սի 9-ին հայ ժո­ղո­վուր­դը Ե­ռա­տոն չու­ներ
12.05.2020 | 01:20
Ա­հա և կա­տար­վե­ցին Չա­րի տխ­րահռ­չակ ու­ժե­րը մարմ­նա­վո­րող ո­րոշ մարդ­կանց ու խմ­բե­րի «ե­րա­զան­քը», «ողջ կյան­քի ցնոր­քը»։ Մա­յի­սի 9-ի տոնն այս տա­րի Երևա­նում չնշ­վեց, ինչ­պես հարկն է, «երևա­նյան իշ­խա­նու­թյունն» ինչ-որ ձևով հա­մո­զեց, որ այն չտո­նեն նաև ար­ցախ­ցի­նե­րը։ Շատ լավ եմ հի­շում 1992 թ. Մա­յի­սի 9-ը, երբ Հա­յաս­տա­նի «նոր իշ­խա­նու­թյու­նը» ա­ռա­ջին ան­գամ ար­գե­լեց այդ տո­նը։ Ճիշտ է, այն ժա­մա­նակ իշ­խա­նու­թյու­նը ՀՀՇ-ա­կան էր, բայց դա էու­թյու­նը չի փո­խում։ Հաղ­թա­նա­կի տոնն ար­գել­ված էր Հա­յաս­տա­նում, սկ­սե­ցին ժո­ղովր­դի «ու­ղեղ­նե­րը լվա­նալ», թե իբր 1941-45 թթ. Մեծ հայ­րե­նա­կա­նը «մեր պա­տե­րազ­մը չէ», «այն մեր վզին են փա­թա­թել» և այլն։ Ես այժմ էլ շնոր­հա­կալ եմ այն մարդ­կանց, ո­րոնք կա­րո­ղա­ցան այն­պես ա­նել, որ 1992 թ. հենց մա­յի­սի 9-ին մեր քա­ջերն ա­զա­տագ­րե­ցին Հայ­կա­կան Կով­կա­սի մար­գա­րի­տը` Շու­շին։ Այն ժա­մա­նակ ՀՀՇ-ն գաղտ­նի կեր­պով կար­գադ­րեց, որ ոչ մի դեպ­քում ո­չինչ չար­վի ի պա­տիվ Շու­շիի ա­զա­տագր­ման։ Իսկ մենք նշում էինք այդ ի­րադ­արձու­թյու­նը և բա­ցեի­բաց թքած ու­նեինք ՀՀՇ-ի վրա։ Այդ­պես Մա­յի­սի 9-ը կր­կին դար­ձավ բո­լոր հա­յե­րի տո­նը։ Ա­հա թե ին­չու այն մար­դիկ, ո­րոնք 1992-ին ո­րո­շում էին ա­զա­տագ­րել Շու­շին, մեր ազ­գի իս­կա­կան հե­րոս­ներն էին և ՀՀՇ-ի այն ժա­մա­նակ­վա ա­մե­նաա­ռա­ջին ընդ­դի­մու­թյու­նը։ Ես նրանց կան­վա­նեի` հոգևոր ընդ­դի­մու­թյու­ն։
Մնա­ցած ա­մեն ին­չը հե­տո ե­կավ. օ­րի­նակ, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կազ­մա­վո­րու­մը հենց Շու­շիի ա­զա­տագր­ման հետ կա­պե­լը։ Իսկ երբ «արևմտա­մետ-ժո­ղովր­դա­վա­րա­կան» Երևա­նը վեր­ջա­պես ժո­ղովր­դին վե­րա­դարձ­րեց նրա տո­նը և վե­րա­կանգ­նեց Մա­յի­սի 9-ը հենց որ­պես 1941-45 թթ. Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած Հաղ­թա­նա­կի օր, մեր ժո­ղո­վուրդն ու­նե­ցավ ար­դեն ե­ռա­կի տոն` Ե­ռա­տոն։ Դա պատ­մա­կան զու­գա­դի­պու­թյուն էր. չէ՞ որ 1941-45 թթ. պա­տե­րազ­մը ևս պետք է մե­րը հա­մա­րել։ Թուր­քա­կան բա­նակ­նե­րը պատ­րաստ սպա­սում էին, որ գեր­մա­նա­ցի­նե­րը գրա­վեն Ստա­լինգ­րա­դը, ո­րից հե­տո կներ­խու­ժեն Հայ­կա­կան ԽՍՀ։ Բա­րե­կա­մու­թյան մա­սին գեր­մա­նա-թուր­քա­կան պայ­մա­նա­գի­րը, որ 1941 թ. հու­նի­սի 18-ին Ան­կա­րա­յում ստո­րագ­րել էին Գեր­մա­նիա­յի դես­պան ֆոն Պա­պե­նը և Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Սա­րա­ջօղ­լուն, ու­ներ նաև «գաղտ­նի ար­ձա­նագ­րու­թյուն­ներ»։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չու՞ էր ֆրան­սա­հայ բա­նաս­տեղծ Մի­սաք Մա­նու­շյա­նը` ֆրան­սիա­կան դի­մադ­րու­թյան ակ­տիվ գոր­ծիչ­նե­րից մե­կը, կռ­վում գեր­մա­նա­կան օ­կու­պանտ­նե­րի դեմ։ Ո­րով­հետև դեռ ե­րե­խա էր, երբ փրկ­վել էր Ե­ղեռ­նից, հե­տո հայ­տն­վել էր Ֆրան­սիա­յում, բայց շատ լավ էր հի­շում, թե ով էր օգ­նում թուր­քե­րին և նրանց են­թա­կա­նե­րին (քր­դե­րին, չեր­քեզ­նե­րին, մահ­մե­դա­կան վրա­ցի­նե­րին և այլն), որ նրանք սպա­նեն ու կո­ղոպ­տեն հա­յե­րին... Ի՞նչ եք կար­ծում, մի՞­թե նա այն­քան միա­միտ էր, որ չէր հաս­կա­նում, թե ում կողմ ու դեմ կռ­վի, թե՞ հա­կա­ռա­կը. շատ լավ գի­տեր, որ գեր­մա­նա­ցի­ներն ու թուր­քե­րը նո­րից դաշ­նա­կից­ներ են...
Ար­ժե՞ հի­շեց­նել, թե Ե­ղեռ­նից փրկ­ված քա­նի հա­րյուր­հա­զար հա­յեր կա­յին Հայ­կա­կան ԽՍՀ-ում և Ար­ցա­խում։ Ի դեպ, Ար­ցա­խում շա­տե­րը կա­յին, ո­րոնք վե­րապ­րել էին ե­ղեռ­նը հենց Շու­շիում, 1920 թ. մար­տին։ ԽՍՀՄ կրկ­նա­կի հե­րոս, օ­դա­չու, «Բալ­թի­կա­յի բա­զե», փոխ­գն­դա­պետ Նել­սոն Ստե­փա­նյա­նը ծն­վել է Շու­շիում, 1920 թ. 7 տա­րե­կան էր։ Հի­շու՞մ էր նա Շու­շիի ող­բեր­գու­թյու­նը, թե՞ ոչ. կար­ծում եմ` հի­շում էր։ Ծնող­նե­րը փր­կե­ցին մա­նուկ Նել­սո­նին` ե­ղեռ­նից հե­տո փախ­չե­լով Երևան։ Եվ նրանց նման հա­րյուր­հա­զա­րա­վոր­ներն էին հի­շում ի­րենց հա­րա­զատ գյու­ղե­րի ու քա­ղաք­նե­րի ող­բեր­գու­թյու­նը։ Իսկ նրան­ցից ով­քեր ար­դեն ե­ղել էին ԽՍՀՄ զին­ված ու­ժե­րի շար­քե­րում, գի­տեին, որ Գեր­մա­նիան ու թուր­քե­րը դաշ­նա­կից­ներ են։ Եվ այ­սօր, այս կամ այն պատր­վա­կով հրա­ժար­վե­լով Մա­յի­սի 9-ը տո­նե­լուց, մենք, կա­մա թե ա­կա­մա, դա­վա­ճա­նում ենք Մի­սաք Մա­նու­շյա­նի, Նել­սոն Ստե­փա­նյա­նի, մար­շալ­ներ Բաղ­րա­մյա­նի, Բա­բա­ջա­նյա­նի, Խու­դյա­կով-Խան­փե­րյան­ցի, ծո­վա­կան Ի­սա­կո­վի և հա­րյու­րա­վոր ու հա­զա­րա­վոր այլ հա­յե­րի հի­շա­տա­կը։
Հա­յաս­տա­նի ոչ մի իշ­խա­նու­թյուն ի­րա­վունք չի ու­նե­ցել և չու­նի որևէ բան «ար­գե­լե­լու» Մա­յի­սի 9-ի կա­պակ­ցու­թյամբ։ Ինձ շա­տե­րը կա­ռար­կեն, թե դա ընդ­հա­նուր երևույթ է, գրե­թե ա­մե­նու­րեք չե­ղար­կել են տո­նա­կա­տա­րու­թյու­նը։ Նախ` ա­մե­նու­րեք չէ։ Երկ­րորդ` խն­դի­րը մի քիչ այլ է։ Վա­խե­նու՞մ եք կո­րո­նա­վի­րու­սից, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներ և քա­ղա­քա­ցի­ներ։ Կա­րե­լի է վա­խե­նալ, նաև կա­րե­լի է վա­խե­նալ, որ բո­լո­րին կախ­տա­հա­րի ակն­թար­թո­րեն գոր­ծող մի այլ վի­րուս` քաղց­կե­ղի վի­րու­սը։ Դա ար­դեն գրե­թե 100 %-ա­նոց մահ է, այն­պես չէ՞։ Բայց, որ­քան հայտ­նի է, այդ կամ մի այլ չա­րո­րակ ու­ռուց­քի պատ­ճա­ռով որևէ երկ­րում կա­րան­տին չեն մտց­րել, չեն չե­ղար­կել քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը, չեն վե­րաց­րել տո­նե­րը։ Այս­տեղ կա­րող են վր­դով­վել բժիշկ­նե­րը, իբր քաղց­կե­ղի վի­րու­սա­յին ծա­գումն ա­պա­ցուց­ված չէ։ Բայց նման ծագ­ման տե­սու­թյան օգ­տին բազ­մա­թիվ գոր­ծոն­ներ կան։ Այն­պես որ ազ­գա­յին տո­նե­րը նշելն անհ­րա­ժեշտ է, ան­գամ ժան­տախ­տի կամ տու­բեր­կու­լյո­զի, ոչ թե ինչ-որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի դեպ­քում։ Իսկ զին­վո­րա­կան շքեր­թը, թե­կուզ ոչ լրիվ ծրագ­րով, գա­ղա­փա­րա­պես է անհ­րա­ժեշտ։ Լր­ջո­րեն խոր­հենք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ. Մեծ հաղ­թա­նա­կի 75-ա­մյակն է, ո­րը մեզ փր­կեց թուր­քա­կան հեր­թա­կան ներ­խու­ժու­մից, Շու­շիի ա­զա­տագր­ման և Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կազ­մա­վոր­ման 28-րդ տա­րե­դարձ­ներն են։ Եվ մեր ազ­գա­յին կո­լեկ­տիվ հի­շո­ղու­թյու­նը պահ­պա­նե­լու պայ­քարն ու­ժե­ղաց­նե­լու փո­խա­րեն` «Մնա­ցեք տա­նը»...
Ինչ վե­րա­բե­րում է «այլ եր­կր­նե­րին», ա­պա ռուս­նե­րը հաս­տատ կտո­նեն Մեծ հաղ­թա­նա­կը, թեև Մոսկ­վա­յում ինչ-որ չա­րա­միտ բան են հո­րի­նել։ Սա­կայն տո­նա­հան­դե­սը չե­ղարկ­ված չէ. այն հե­տաձգ­ված է և կկա­յա­նա, ա­սում են, հու­նի­սի 24-ին։ Այ­սինքն` այն օ­րը, երբ կա­յա­ցել է Հաղ­թա­նա­կի ա­ռա­ջին զո­րա­հան­դե­սը (1945 թ.)։ Բայց Բե­լա­ռու­սում Հաղ­թա­նա­կը նշել են, և հենց մա­յի­սի 9-ին։ Ի՞նչ է, այն­տեղ կո­րո­նա­վի­րուս չկա՞։ Կա, հի­վանդ­ներ էլ կան, մա­հա­ցած­ներ էլ։ Բայց այդ ա­մե­նը ռուս­նե­րի և բե­լա­ռուս­նե­րի գործն է, թե ինչ կա­նեն։
Իսկ զա­նա­զան ան­ձանց ին­չո՞վ դուր չի ե­կել Մա­յի­սի 9-ը։ Հաս­կա­նա­լի է, երբ գա­զա­զում ու «ա­տամ են սրում» նրանք, ով­քեր ֆա­շիստ­նե­րի կամ տար­բեր եր­կր­նե­րում նրանց ստո­րա­քարշ հետևորդ­նե­րի ժա­ռանգ­ներն են։ Իսկ Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի առն­չու­թյամբ կա­րող եմ ա­սել, որ հենց մեզ վա­յել չէ որևէ բան մո­ռա­նալ, մա­նա­վանդ բա­րե­կա­մու­թյան մա­սին 1941 թ. գեր­մա­նա-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի ման­րա­մաս­նե­րը և հատ­կա­պես այն, որ 1942 թ. Ստա­լինգ­րա­դի ճա­կա­մար­տից էր կախ­ված` Թուր­քիան կներ­խու­ժի՞ Հա­յաս­տան, թե՞ ոչ։ Մեզ հա­մար այդ օ­րը նշա­նա­կում է Ե­ռա­տոն, և ոչ ոք ի­րա­վունք չու­նի մո­ռա­նա­լու Շու­շիի ա­զա­տագ­րումն ու ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղ­ծու­մը։ Շու­շիի ա­զա­տագր­ման «Հար­սա­նիք լեռ­նե­րում» գոր­ծո­ղու­թյու­նը հայ ժո­ղովր­դի ռազ­մա­կան ար­վես­տի գլուխ­գոր­ծոցն է։ Այդ մա­սին շատ է գր­վել, բայց ար­ժե է­լի ինչ-որ բան հի­շեց­նել, ընդ ո­րում` լե­գեն­դար «Կո­ման­դոս» և «Լեռ­նա­յին աղ­վես», գե­նե­րալ-մա­յոր Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նի վկա­յու­թյուն­նե­րից։
«Մեջ­բե­րում­ներ չեմ ա­նի այլ աղ­բյուր­նե­րից (դրանք չա­փա­զանց շատ են), կսահ­մա­նա­փակ­վեմ Սամ­վել Բա­բա­յա­նի պատ­մա­ծի հի­ման վրա գր­ված «Ինչ­պի­սին էին հաղ­թա­նակ­նե­րը» գր­քից բեր­ված մեջ­բե­րում­նե­րով, ո­րոն­ցում նշ­վում է, որ Շու­շիի ա­զա­տագր­ման պլա­նը մշակ­վել է ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, նրա տե­ղա­կալ Սամ­վել Բա­բա­յա­նի, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի և այլ ան­ձանց մաս­նակ­ցու­թյամբ։
-Ամ­րո­ցի վրա գրո­հե­լու մա­սին 1992 թ. մա­յի­սի 4-ով թվագր­ված հրա­մա­նի տակ կա Ձեր ստո­րագ­րու­թյու­նը։ Ինչ­պե՞ս է դա ե­ղել։
-Գոր­ծո­ղու­թյունն ինձ վրա է դր­վել ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի կող­մից. բո­լոր հար­ցե­րը լուծ­վում էին նրա մի­ջո­ցով։ Ստե­փա­նա­կեր­տին խփում էին «Գրադ» կա­յանք­նե­րից, ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ տագ­նա­պա­լից էր, քա­ղա­քը կոր­ծան­ման եզ­րին էր։ Ըստ մի շարք վկա­յու­թյուն­նե­րի, 1991 թ. նո­յեմ­բե­րից մինչև 1992 թ. մա­յի­սը Ստե­փա­նա­կեր­տի վրա ար­ձակ­վել է 4741 արկ, ո­րոն­ցից մոտ 3 հա­զա­րը` «Գրադ» կա­յանք­նե­րից։ Այդ հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րից զոհ­վել է 111 մարդ, 332 բնա­կիչ (հիմ­նա­կա­նում` կա­նայք, ե­րե­խա­ներ, ծե­րեր) վի­րա­վոր­վել, 370 բնա­կե­լի շենք ու շի­նու­թյուն` ա­վեր­վել։ Շու­շիի ա­զա­տագ­րու­սից հե­տո Ժի­րայր Սե­ֆի­լյա­նի ձեռքն էր ըն­կել Ստե­փա­նա­կեր­տի գրավ­ման պլա­նը` ռազ­մա­գի­տա­կան տե­սա­կե­տից բա­վա­կան գրա­գետ կազմ­ված։ Մենք հա­կա­ռա­կոր­դին մո­լո­րու­թյան մեջ էինք գցել` ստի­պե­լով հա­վա­տա­լու, որ մեր գլ­խա­վոր խն­դի­րը Ջան­հա­սան-Քյո­սա­լա­րի ա­զա­տագ­րումն է։ Կրկ­ժա­նի գրա­վու­մը և Ջան­հա­սան-Քյո­սա­լա­րի ուղ­ղու­թյամբ ամ­րա­նա­լը դար­ձան Շու­շիի ա­զա­տագր­ման բա­նա­լին...
Գրո­հը նշա­նակ­ված էր մա­յի­սի 5-ին, բայց հան­կար­ծա­կի տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը գրո­հը հե­տաձ­գեց մինչև մա­յի­սի 8-ը։ Ապ­րի­լի 24-ին, 28-ին, 29-ին, մա­յի­սի 4-ին մի քա­նի կեղծ գրոհ ձեռ­նար­կե­ցինք։ Գոր­ծո­ղու­թյան տար­բեր ժամ­կետ­ներ էին նշ­վում, ա­մեն ինչ ար­վում էր հա­կա­ռա­կոր­դին մո­լո­րու­թյան մեջ գցե­լու հա­մար, կեղծ մանևրներ էինք ձեռ­նար­կում, որ շե­ղենք նրա ու­շադ­րու­թյու­նը և թույլ չտանք, որ կռա­հի մեր գլ­խա­վոր հար­վա­ծի ուղ­ղու­թյու­նը։ Թույլ հար­ված­ներ էինք հասց­նում բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով, իսկ ապ­րի­լի 27-ին հա­կա­ռա­կոր­դը, հա­վա­տա­լով ժամ­կետ­նե­րի մա­սին կեղծ տե­ղե­կատ­վու­թյա­նը, ին­քը հար­ձա­կում ձեռ­նար­կեց` մեզ բա­վա­կան դժ­վար կա­ցու­թյան մեջ դնե­լով ապ­րի­լի 29-ին ու 30-ին։ Իսկ երբ սկս­վեց իս­կա­կան գրո­հը, ա­պա հա­կա­ռա­կոր­դը, անս­պա­սե­լիու­թյու­նից ու մեր հար­վա­ծի ու­ժից, ըն­կավ խու­ճա­պի մեջ և ար­դեն ան­գոր­ծու­նակ էր։ Նրա դեմ պայ­քա­րում էին ինք­նա­զո­հու­թյան պատ­րաստ մար­դիկ։ Շու­շին ա­նա­ռիկ է, երբ այն պաշտ­պա­նում են տե­րե­րը, ոչ թե զավ­թիչ­նե­րը։ Պա­տե­րազ­մա­կան օ­րենք­նե­րով այն ա­նա­ռիկ է, բայց գրո­հի էին գնում մար­դիկ, ո­րոնք գի­տակ­ցա­բար զո­հա­բե­րում էին ի­րենց։ ՈՒ­զում եմ հատ­կա­պես ըն­դգ­ծել, որ գրո­հի ժա­մա­նակ գլ­խա­վոր դե­րը խա­ղա­ցին կա­մա­վոր­նե­րը, ո­րոնք ար­դեն ռազ­մա­կան փորձ ու­նեին և գի­տակ­ցա­բար զո­հա­բե­րու­թյան էին գնում։ Խո­րա­մանկ մանևրի բո­լոր ման­րա­մաս­նե­րը պատ­մելն անհ­նար է, ուս­տի կսահ­մա­նա­փակ­վեմ հի­շա­տա­կե­լով, որ մեզ օգ­նե­ցին հան­կար­ծա­կիու­թյու­նը, հար­վա­ծի 4 ուղ­ղու­թյու­նը` յու­րա­քան­չյու­րը 10-15 կմ, և հար­ձակ­ման լայն ճա­կա­տը (45 կմ-ից ա­վե­լի)։ Հայ­կա­կան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­կա­ռա­կոր­դին խու­ճա­պի մեջ գցե­ցին։ Մեր կեղծ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հա­կա­ռա­կոր­դը ո­րո­շեց, որ հայ­կա­կան կող­մը ձգ­տում է գրա­վել Ջան­հա­սան-Քյո­սա­լա­րը։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը գի­տեին մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և Շու­շիի պաշտ­պա­նու­թյան բա­վա­կան գրա­գետ պլան ու­նեին։ Կրկ­ժա­նը վերց­նե­լուց հե­տո, երբ մենք ամ­րա­ցանք Ջան­հա­սան-Քյո­սա­լար ուղ­ղու­թյու­նում, Շու­շիի ա­զա­տագր­ման բա­նա­լին ար­դեն մեր ձեռ­քին էր։ Մա­յի­սի 8-ին սկս­վեց «Հար­սա­նիք լեռ­նե­րում» գոր­ծո­ղու­թյու­նը...
-Իսկ այ­սօր ի՞նչն է հիշ­վում այն օր­վա ման­րա­մաս­նե­րից, երբ Շու­շի բեր­դա­քա­ղաքն ա­զա­տագր­վեց։
-Երբ տո­նե­լիս օդ էին կրա­կում մար­տա­կան փամ­փուշտ­նե­րով, ե­րեք օր ա­նընդ­հատ ինձ չէր լքում այն տագ­նա­պը, որ կա­րող է հա­կա­հար­ձա­կում լի­նել, և մենք կկորց­նենք այդ­քան թանկ գնով ձեռք բե­րած հաղ­թա­նա­կը։ Ես զգում էի հաղ­թա­նա­կի հա­մը, բայց տագ­նա­պը շատ ու­ժեղ էր, այն խլաց­նում էր հաղ­թա­կան գրո­հի պատ­ճա­ռած բո­լոր ապ­րում­նե­րը։ Կար նաև կո­րուստ­նե­րի ցա­վը. մենք բազ­մա­թիվ մեր­ձա­վոր մարդ­կանց կորց­րինք։ Հա­կա­հար­ձակ­ման առ­թիվ տագ­նապն այդ օ­րե­րին այն­քան մեծ էր, որ ես ա­ռաջ ու­ղար­կե­ցի Նվեր Չա­խո­յա­նին, որ նա իր մարդ­կան­ցով հաս­նի ո­րո­շա­կի բնագ­ծի և ա­պա­հո­վի դիր­քե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, բայց ո­րոշ ժա­մա­նակ անց նա կապ­վեց ինձ հետ և հայտ­նեց, որ մի­ջոց­ներն ու զի­նամ­թեր­քը պա­կա­սում են։ Ստիպ­ված ու­ղար­կե­ցի Վար­դան Ստե­փա­նյա­նին (Դուշ­ման Վար­դան)։ Նա ա­կան­ներ դրեց Զո­րաս­լուի ճա­նա­պար­հին, և հա­կա­հար­ձա­կու­մը հա­ջող­վեց կա­սեց­նել. հա­կա­հար­ձակ­ման ե­կող ա­ռա­ջին իսկ տան­կը պայ­թեց, և հա­կա­հար­ձա­կու­մը հա­ջող­վեց խա­փա­նել։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 11214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ